ԲՀԿ-ն հայտարարություն կանի

11:48 | Հունիս 14, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ մարմիններն ամեն կերպ փորձում են ստվերել ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի բարի համբավը: Այս կարծիքին է ԲՀԿ նորանշանակ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի մասին;

«Եթե խնդիրը ֆինանսական է, ապա դրանով ինչո՞ւ չեն զբաղվել համապատասխան կառույցները, եւ անմիջապես հարուցվել է քրեական գործ»,- «Ա1+»-ին ասաց նա։

Վարդան Օսկանյանն արդեն մի քանի անգամ որպես վկա հրավիրել է ԱԱԾ` պարզաբանումներ տալու փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործով: Ինչպես պարոն Օսկանյանն, այնպես էլ Տիգրան Ուլիխանյանն այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում;

«Պետական իրավապահ մարմինների կողմից անիրավաչափ գործողությունների դեպքում մենք անմիջապես կկազմենք եզրակացություն, հանդես կգանք հայտարարությամբ եւ կձեռնարկենք համապատասխան քայլեր»,-ասաց պարոն Ուրիխանյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100