«ԲՀԿ-ին դեռ կճնշեն»

17:26 | Հունիս 14, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելով հստակ պատկերացնում էր, թե ինչ է իրեն սպասվում: Վստահ է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նա այս ենթատեքստում է դիտարկում Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթասի դեմ հարուցված քրեական գործը:

Քաղաքագետի կարծիքով հենց դա էր պատճառը, որ կոալիցիա կազմել-չկազմելու հարցում ԲՀԿ-ական գործարարները տարբեր տեսակետներ ունեին. «Բիզնեսը միշտ ցանկանում է լինել իշխանական կառույցների հետ»։

Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն կրկին աշնանը՝ 2013թ նախագահական ընտրություններին ընդառաջ:


«Դա ունի սկզբունքային նշանակություն հանրապետական ղեկավարության համար, իսկ Բարգավաճի համար, եթե նա համաձայնի, հնարավորություն կտա ստանալ ավելի լծակներ, ավելի նպաստավոր իրավիճակ կլինի»,-ասաց քաղաքագետը։

Իսկ մինչ այդ, ըստ քաղաքագետի, ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները կշարունակվեն տարբեր դրսեւերումներով։

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100