Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն այսօր խուսափեց լրագրողների քաղաքական հարցերից։ Իսկ որքանով է իրականությանը համապատասախպանում այն լուրը, թե նրան խոստացել են ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը.
«Ոչ, չի համապատասխանում»,-եղավ պատասխանը ։
Նա նույնիսկ չգիտի, իրեն նախարարի աթոռ կհասնի նոր կառավարությունում, թե ոչ. «Մի քանի ժամ համբերեք, հետո կերեւա»:
Նմանատիպ անորոշ պատասխան նա տվեց նաեւ ՕԵԿ-ում իր մնալ-չմնալու մասին հարցին: Փոխարենը նա հաճույքով պոսեց իր ղեկավարած նախարարաւոթյնա վերաբերյալ այսօր կառավարության ընդունած որոշման մասին; Ընդունված որոշմամբ բոլոր պետական մարմինները պարտավոր են անցնել լիցենզավորված հակավիրուսային համակարգերի: Ծրագրի նպատակն է պայքարել կիբեր հանցագործությունների դեմ։
Մանուկ Վարդանյանը խոստանում է` կարճ ժամանակահատվածում փոխել պետական հիմնարկների համակարգչային անվտանգության եւ հակավիրուսային համակարգերը եւ դարձնել ավելի հուսալի։

