Ռուսաստանում ընդդիմադիրների ցույցերը ինչպիսի՞ ազդեցություն ունեցան: Դրանք կարո՞ղ են փոփոխություն մտցնել քաղաքական դաշտում:
«Այդ ակցիաներն արդեն մի քանի կարևոր հարց են լուծել: Նախևառաջ` ի հայտ եկավ և իրար տեսավ մի նոր դեմոգրաֆիկ խումբ, որը տարբեր ձև են անվանում: Ոմանք այն անվանում են կրեատիվ խավ, ոմանք` զայրացած քաղաքացիներ, մենք (mn.ru-ի խմբագրությունը) նրանց անվանում ենք նոր մտավորականություն: Ի հայտ եկան այդ մարդիկ, նայեցին միմյանց և հասկացան, որ իրենք կան, ընդ որում` բավականին շատ են և ի վիճակի են ազդել տեղի ունեցող գործընթացների վրա:
Այդ բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց հետո օրենքներում արդեն տեղի ունեցավ որոշակի լիբերալացում, որը վերաբերում է քաղաքական գործընթացներին. վերականգնվեց նահանագապետերի ընտրությունը, փոխվեցին կուսակցության գրանցման կանոնները և այլն»,- ասում է ռուսական mn.ru (Московские новости) կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոգոմոլովը։
Նրա հետ հարցազրույցն այստեղ

