ՀՀ Առաջին տիկինն ավելի հարուստ է

12:08 | Հունիս 13, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, իր ֆինանսական կարողություններով ավելի հարուստ է, քան նախագահ ամուսինը: Չոր հաշվարկներով, 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռիտա Սարգսյանն ունի 8 մլն դրամ ավելի շատ գումար, քան Սերժ Սարգսյանը:
Դա են վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Ըստ հայտարարագրի` 2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել: Նա չունի նաեւ արժեթղթեր եւ այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:

Սերժ Սարգսյանն իր հայտարարագրում չի նշել նաեւ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկաժեք գույք:
Մանրամասներն այստեղ

 

Share |
Արխիվ
Rambler's Top100