Վ. Օսկանյան. «Սա քաղաքական պատվեր է»

17:20 | Հունիս 12, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:
Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում - Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:
Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, "Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար":
Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի:
Տեղեկատվությունը տարածել է Վարդան Օսկանյանի գրասենյակը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100