«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման մեղադրանքով քրեական գործով եւ Վարդան Օսկանյանին ԱԱԾ կանչելու առթիվ փորձեցինք իմանալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը:
Վարդան Օսկանյանը, ինչպես ասվում է, Քոչարյանի թիմի հավատարիմ ներկայացուցիչ է եւ նրա հիմնադրամի դեմ գործ հարուցելը կարող է դիտվել որպես ոտնձգություն Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Նրա մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ եւ նրա հետ չի քննարկել այդ հարցը։
Սողոմոնյանը խոստացավ ավելի ուշ փոխանցել նախկին նախագահի տեսակետն այդ առթիվ: Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է նախագահի հավանական թեկնածուների շարքում:

