Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ սեպտեմբեր պատգամավոր է

17:51 | Հունիս 02, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Ժառանգության» համագումարում  ընտրվեց կուսակցության վարչության կազմը:

Համագումարը ընտրեց նոր վարչություն հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան:

Ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ եւ Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:

Վարչությունը նաեւ որոշեց լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100