Հրաժարական է տվել Գեղարքունիքի մարզպետը

19:00 | Հունիս 01, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:

Նվեր Պողոսյանը Գեղարքունիքը ղեկավարում է 2007 թվականից : Նա նախկին ոստիկան է: ԲՀԿ-ական մյուս մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ղեկավարում է Վայոց ձորի մարզը, ամենայն հավանականումբ, հրաժարական կներկայացնի երկուշաբթի :

Մեր թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ինքն էլ է թողնում պաշտոնը` չնայած մամուլում տարածված լուրերին, թե չի լքելու պաշտոնը եւ հայտարարել է, թե ինքը նախագահի մարդն է:

«Դա էդ թերթն է ասել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ : Իմ հրաժարականը կատարված փաստ է »,- ասաց Բագրատյանը :

Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանը հորդորել է ուժեղացնել տեղական կառույցները, ԲՀԿ կառույցները պահել մարտական վիճակում եւ պատրաստվել աշնանը տեղական ինքնակառավարման ընտրություններին, իսկ հետո` նախագահի ընտրություններին: Ի դեպ` Սերգեյ Բագրատյանն այժմ Տնտեսագիտական համալսարանում քննական հանձնաժողովի նախագահ է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100