ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրությունից հետո ԱԺ-ում հրաժարականներ են եղել. Սամվել Նիկոյանի թիմի որոշ ներկայացուցիչներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել : Հրաժարականներ են տվել ԱԺ նախագահի օգնականներ Աննա Տիգրանյանն ու Ռաֆայել Աբովյանը : Այս առթիվ մեր տեղեկությունը այսօր հաստատեց ԱԺ լրատվության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Հրայր Զորյանը: Մեր ունեցած տեղեկություններով` իր աշխատասենյակը լքել է նաեւ Սամվել Նիկոյանի թիկնազորի պետ Վիրաբ Ղազարյանը: Ի դեպ` աշնանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ ԱԺ-ից հեռացած թիմի որոշ անդամներ վերադառնում են ԱԺ : Օրինակ ԱԺ-ում էր ԱԺ նախագահի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը: Տեղեկություններ կան, որ վերադառնում է նաեւ օգնական Սերգեյ Լոքյանը, Իսկ ԱԺ նախագահի իրավական հարցերով նախկին խորհրդական Արփինե Հովհաննիսյանը ԱԺ է վերադարձել ՀՀԿ-ական պատգամավորի կարգավիճակով:

