1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ հանրապետության ստեղծման մասին:
Առաջին Հանրապետությունը ծնվեց Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ: Նա կարողացավ մի շարք ազգային եւ ժողովրդավարական խնդիրներ լուծել. անցկացվեցին ընտրություններ:
Առաջին հանրապետությունը գոյատեւեց երկուսուկես տարի: 1920 թ. նոյեմբերին արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցությունը հանձնեց իշխանությունը բոլշեւիկներին:
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է:

