«Ո՞վ ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու»,-այսօր ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ լրագրողը հարցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցությանը վերաբերյալ։ Նա նշեց, որ ՀՀԿ-ն հարգում է իր գործընկերների որոշումը. « Եւ համոզված ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր՝ նորակառույց Մուշ 2 թաղամասում բնակարանաշինության որակին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցում էր քաղաքաշինության նախարար, ԲՀԿ անդամ ՎարդանՎարդանյանը։
Նույն հարցին՝ ի՞նչ տեսակի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, պարոն Վարդանյանը խուսափողական պատասխան տվեց. «Ժամանակը կգա, կտեսնենք»:
Նա նաեւ նշեց, որ չի ափսոսա նախարարական պորտֆելը վայր դնելու համար: «Ամեն ինչ ունի եւ սկիզբ, եւ վերջ»,- ասաց նա։
Ինչո՞վ եք որոշել զբաղվել՝ հարցին պարոն Վարդանյանը կեսկատակ պատասխանեց. «Որ որոշեմ, Ձեզ կասեմ»:

