Կոալցիայի մաս չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանի համար անակնկալ չէր: «ԲՀԿ-ի գործողությունը ոչ թե մեկ ակտ էր, այլ մի ամբողջ շարք գործողությունների, որոնք սկսվել էին դեռեւս անցած տավա նոյեմբերից»,-ասաց ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը։
Նա հիշեցրեց նախընտրական շրջանում եւ հենց ընտրությունների օրը ԲՀԿ-ի կեցվածքը, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասնական շտաբի ստեղծումը:
Իսկ թե ինչ նպատակ է հատապնդում այսօր ԲՀԿ-ն. պարոն Աբրահամյանը խորհուրդ է տալիս մի քիչ սպասել, վստահեցնելով, որ ամեն ինչ պարզ կդառնա նորընտիր խորհրդարանաում ԲՀԿ-ի քայլերից: Միաժամանակ ՀՀՇ փոխնախագահը չի կիսում այն տեսակետը, թե ԲՀԿ-ի այսօր ճանապարհ է հարթում Ռոբերտ Քոչարյանի համար 2013թ. նախագահի ընտրություններում:
«Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որեւէ հիմք, որը նպաստավոր կլիներ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար: Վերջին 4 տարիների գործընթացները բոլորովին այլ բանի մասին են վկայում, որ Քոչարյանն այս պահին քաղաքական հեռանկար չունի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա պարոն Աբրահամյանը այն տրամաբանական է համարում:

