Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Այսօր Երեւանում վստահեցրին երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամները:
Օրինագծի նոր տեքստը շուտով կհայտնվի Ֆրանսիայի խորհրդարանում: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց Ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց եւ հնարավորություն չտվեց կյանքի կոչել այն:
Այսօր Սենատի անդամ Բերնար Ֆուրնիեն հայ լրագրողների հետ հանդիմանը նշեց. «Մենք Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սատարող «Ժողովրդական շարժում միության» անդամներ ենք եւ մեծ հետաքրքրությամբ իմացանք Ֆրանսուա Օլանդի նպատակի մասին: Մենք` ֆրանսիացիներս, հանդիսանում ենք հայերի բարեկամներ եւ, իհարկե, շատ ուրախ կլինենք, որ Ֆրանսիայում կոնսենսիուս ստեղծվի այս հարցի վերաբերյալ»:
Այսօր այցելելով Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ. ֆրանսիացի սենատորներն էլ ավելի են համոզվել, որ 1915թ. Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի ու դատապարտվի:

