Սարգսյանը՝ ՀՅԴ առաջադրած թեկնածուի խնջույքում

17:48 | Մայիս 26, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզում գտնվող, մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ մասնակցել է Արայիկ Գրիգորյանի` ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ կազմակերպված խնջույքին:

Թիվ 18 ընտրատարածքում անկուսակցական Արայիկ Գրիգորյանին առաջադրել էր ՀՅԴ-ն: Վերջինս նախորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ էր:

Սակայն, այդ ընտրատարածքում, խորհրդարանական ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ է հավաքել ՀՀԿ-ն: ՀՀԿ տեղական կառույցներն էլ աշխատել են Արայիկ Գրիգորյանի համար` նրան գերադասելով իր մրցակից ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանից: Հատկանշական է, որ Դաշնակցական վերնախավից ոչ ոք չի մասնակցել կուսակցության առաջադրած թեկնածուի հաղթանակի պատվին կազմակերպված խնջույքին:

Մանրամասներն այստեղ

 

Share |
Արխիվ
Rambler's Top100