Մայիսի 26-ին կկայանա Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարը, եւ չի բացառվում, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը դառնա կուսակցության նախագահ։
Իսկ մինչ այդ նա իր կուսակիցներին առաջարկել է ներկայացնել Պետդումայի խոսնակի թեկնածուներին։
Ինչպես նշել է Մեդվեդևը, համագումարի առաջին օրը կընտրվի Ռուսաստանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան՝ Պետդումայի նախագահը, որին իր կուսակցությունը կընտրի փակ, գաղտնի քվեարկությամբ և մրցակցային հիմունքներով, տեղեկացնում է BBC-ն։
Իդեպ ՌԴ վարչապետը առաջարկել է իր կուսակցության անդամներին տեղական և շրջանային տարածքներում ղեկավարներին ընտրել նույն սկզբունքով։

