95 պատգամավորի թեկնածու այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Նրանցից 28-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 67-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից։
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ-ականների թվում են՝ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարԱրամ Սաֆարյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արթուր Թամրազյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը,Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաեւ Հրանտ Մադաթյանը, Մխիթար Հարությունյանը, Թամարա Պողոսյանը, Մարինե Բոգդանյանը, Հռիփսիմե Ավետիսյանը, Վազգեն Պողոսյանը, Շուշան Հակոբյանը, Սուսաննա Հակոբյանը, Արթուր Թամազյանը, Վազգեն Պողոսյանը, Ռուզաննա Գեւորգյանը, Վահրամ Առաքելյանը, Տաթեւ Շուխյանը, Արմեն Այվազյանը, Արսեն Աղաբաբյանը, Նելլի Աթոյանը, Արսեն Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Վեներա Գումլիյանը, Վարդան Գրիգորյանը, Արայիկ Ալեքսանյանը, Դիանա Ղուկասյանը, Սուսաննա Հակոբյանը եւ Սարգիս Ավետիսյանը:
Իսկ ՀՀԿ-ից ինքնաբացարկ հայտնողների թվում են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նոր ԱԺ-ում ՀՀԿ-ն կունենա 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում):
«Բարգավաճ Հայաստանը» կունենա 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ, իսկ ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), «Ժառանգությունը»` 5:

