Նիկոլ Փաշինյանն էլ նստացույց հայտարարեց

06:40 | Մայիս 20, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան բոլոր ընտրություններին հաջորդել են հետընտրական բուռն զարգացումներ, որոնք սակայն չեն ազդել  ընտրությունների արդեն հրապարակված արդյունքների վրա:

1995 թ. հուլիսի 5-ին օրենքով սահմանված քվեարկության ժամը լրանալուց հետո ԿԸՀ-ն եւս երկու ժամ ավելացրեց' ընտրողների բավարար քանակ ապահովելու համար: Ընդդիմությունն անմիջապես  հայտարարեց՝ սահմանադրական հանրաքվեն եւ ԱԺ ընտրության արդյունքները կեղծված են: Իսկ արդեն հուլիսի 6-ին նախանական տվյալներով պարզ էր, որ ՀՀՇ-ի հենքի վրա ձեւավորված Հանրապետություն միավորումը հավաքել է ձայների գերակշիռ մասը։

1999 թվականի մայիսի 30-ին խորհրդարանի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներին չսպասելով'   ընդդիմադիր ուժերը պահանջեցին անվավեր համարել ընտրությունները:  Պատճառը ուռճացված ընտրացուցակներն են: ԱՊՀ դիտորդներն արձանագրեցին, որ փախստականներն ու հաշմանդամները զրկված են եղել ընտրելու հնարավորությունից, իսկ ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտն հայտարարեց,  հեռուստաընկերությունները բոլորից շատ լուսաբանել են Միասնության, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի քարոզարշավը:

Առաջին հետընտրական ցույցի կազմակերպիչը մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վանուշ Թորոսյանի ընտրողներն էին, որոնք ընդգրկված չեն եղել ընտրացուցակներում:

Տեղի ունեցած ընտրություններից հետեւություններ արեց   Վանո Սիրադեղյանը, որը միակ ՀՀՇ-ականն էր ոչ միայն ապագա խորհրդարանում, այլեւ նախորդ. «ՀՀՇ-ն պետք է անունը փոխեր, նոր մասնակցեր ընտրություններին, ժողովուրդը ՀՀՇ-ի անունը լսում, ցնցվում է »,-ասաց նա;

Իսկ 2003 թվականի ընտրություններն, ի թիվս այլ միջադեպերի, այն ստվերվեց սպանությամբ: Քվեարկության ավարտից մեկ ժամ հետո Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գյուղի բնակիչ Տարզան Ենոքյանը հրազենից կրակ է բացում' սպանելով նախկին պետավտոտեսուչի եւ վիրավորելով Շահումյանի գյուղապետին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին ու ընդդիմադիր թեկնածուի վստահված անձին:  

2003 թվականի մայիսի 25-ի ընտրություններ հետ անցկացվում էր նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ընդդիմությունը ժողովրդին կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն: Քվեարկության հաջորդ օրը պարզ էր, որ Սահմանադրական փոփոխությունները չստացան ժողովրդի քվեն: Սակայն առավելագույն ձայներ արձանագրեց  ՀՀԿ-ն:

ԿԸՀ-ի հրապարած նախնական տվյալներն անմիջապես կասկածի տակ առավ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, որը տեղամասերից ունեցած տեղեկությունների հիման վրա համոզիչ հաղթանակ էր տարել: Դաշինքը ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրեց Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի վրա:

2007-ի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ «Ժառանգություն»-ը ստացել էր 250 հազար քվե, բայց արժանացել ընդամենը 7 մանդատի:Ռոբերտ Քոչարյանը ընտրությունները գնահատում է ազատ, արդար եւ թափանցիկ ու շնորհավորում 'դեպի ժողովրդավարություն կատարած եւս մեկ կարեւոր քայլի առիթով:

Մայիսի 16-ին «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանն նստացույց է հայտարարում Ազատության հրապարակում:

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ' «Ընդդիմության միակ հույսը նախագահական ընտրություններն են»: Բոլոր խորհրդարանական ընտրությունների հաջորդել են նախագահական ընտրություններ, որոնք շատ ավելի թեժ են եղել թե նախընտրական, թե հետընտրական զարգացումների առումով:  

 Մնացածի մասին ֆիլմում;

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100