Տ. Խզմալյան. «Այլընտրանքը ինքնաոչնչացումն է»

18:07 | Մայիս 16, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 6-ին խորհրդարանի ընտրություններից հետո Հայաստանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել,- կարծում է կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը; Նա վտանգավոր վիճակում է տեսնում տնտեսությունը, առողջապահության, կրթության և մնացած ոլորտները։

Ստեղծված իրավիճակում նա ելք է համարում այն մարդկանց համախմբումը, ովքեր չեն համաձայնվում ապրել ստրկության մեջ. «Մենք չունենք այլընտրանք, քանի որ այլընտրանքը ինքնաոչնչացումն է»

Բուժումն , ըստ նրա, հնարավոր է միայն ներսի ուժերի համախմբման շնորհիվ, ինչպես մարգարտի խեցին է ինքնավերականգնվում։

«Նա ստիպված է իր արյամբ, նյութերով պատել իրեն և հաղթել՝ սպիացնելով վերքը»,-ասում է նա։

«Սարդարապատ» շարժումը շարունակում է պնդել՝ պետք է ստեղծել այլընտրաքային իշխանություն։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100