Օսկանյանը տեղյակ չէ ԲՀԿ որոշման մասին

23:48 | Մայիս 16, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղյակ չէ` ինչ որոշում է կայացրել ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմո՟ւմ է, թե՟ ոչ:

«Ես որեւէ որոշումից տեղյակ չեմ : Որեւէ նորություն չունեմ»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասաց նախկին ԱԳ նախարարը:

Հայտնի է, որ նա կտրականապես դեմ է արտահայտվել խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, սակայն ԲՀԿ-ի մի հատվածը կողմ է նախարարական պորտֆելներ վերցնելուն:

Վաղը ՀՀԿ գործոմի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարելու է` կոալիցիա լինելո՟ւ է , թե՟ ոչ եւ ինչ պայմաններով է լինելու:

Ի դեպ` Հանրապետականի համամասնական ցուցակով առաջադրվածները վաղը սպասում են իրենց «դատավճռին», Սերժ Սարգսյանը հայտարարելու է` ՀՀԿ ցուցակից ով է գնալու խորհրդարան, ով ոչ: Իրենք` ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվածները դեռ հստակ չգիտեն` լինելու են խորհրդարանում, թե ոչ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100