Վաղը կքննարկվի գումարի չափը

20:35 | Մայիս 16, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հրապարակել է մանրամասներ իր 2013 ֆինանսական տարվա նախագծից, որով կոչ է արվում ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին հատկացնել առնվազն 5 մլն դոլար ֆինանսական օգնություն, իսկ Հայստանին՝ 40 մլն դոլար, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Օրինագծում, որը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարեկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը վաղը, անցած տարվա համեմատ ֆինանսական հատկացումները կրճատվել են 5%-ով:

Բացի այդ, երկկողմանի աջակցությունը կրճատվել է 1.1 մլրդ դոլարով: Չնայած կրճատումներին՝ Հայստանին տրամադրվող օգնության ծավալ մնացել է անփոփոխ անցյալ տարվա 40 մլն դոլարի համեմատ:

Նաեւ նկատվել է Հայաստանին և Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնություն, տրամադրելիս հավասարության պահպանում, ինչպես նաեւ Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցման աջակցության հարցում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100