Մայիսի 6-ից ԱԺ ընտրություններից հետո էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Facebook-ում դեռ ակտիվ է:
Մինչ քաղաքական դաշտում սպասում են, թե ի վերջո ԲՀԿ-ն ինչ որոշում կկայացնի` կկազմի՟ կոալիցիա ՀՀԿ-ի հետ, թե՟ ո, ու նախարարական քանի պորտֆել կվերցի, նա Facebook-ի իր էջում բարեկեցություն է խոստանում հայաստանցիներին :
«ԲՀԿ-ն մշտապես շարունակելու է աշխատանքն ի նպաստ երկրի և ժողովրդի բարեկեցության»,-մոտ վեց ժամ առաջվա գրառման մեջ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ`նրա էջում միայն ԲՀԿ առաջնորդին ուղղված գովեստի ու հիացմունքի խոսքեր ու գրառումներ են: Այլընտրանքնային որեւէ կարծիք պարունակող comment չկա : Թե երբ է Ծառուկյանը միացել Facebook-ին, անհայտ է : Հայտնի է, որ իրենց էջերն ունեն նաեւ գործարարներ ու պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանը, Գարեգին Նուշիկյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ ուրիշներ:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը Facebook-ում ընկերներ չունի, այլ like-ողներ, որոնց թիվը 24298 է;

