Պահանջում են անվավեր ճանաչել

23:54 | Մայիս 13, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 2012թ. ԱԺ ընտրության արդյունքների  ամփոփման մասին


1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ինչպես նախընտրական ժամանակահատվածն, այնպես էլ ընտրության անցկացումը /քվեարկությունը/ անցավ, ընտրության արդյունքների վրա ազդող, զանգվածային խախտումներով և, որպես հետևանք, ընտրության արդյունքների ամփոփումն իրականացվեց ՀՀ օրենդրության պահանջների աննախադեպ խախտումներով:
Բանը հասավ նրան, որ ԿԸՀ անթաքույց չքննեց իրեն հասցեագրած դիմում-բողոքները, մասնավորապես՝
- մինչև քվեարկության նախորդ օրը, միայն ՀՊԱԿ նախագահի 258 բողոքները,
- մինչև արդյունքների ամփոփումը, ՀՊԱԿ նախագահի ևս 13 բողոք, այդ թվում, հիշյալ 258 բողոքի չքննման մասին,
- մեր դիտորդական առաքելության բողոքը ստորագրած ցուցակներին ծանոթանալն արգելելու մասին:
Ավելին, ընտրության արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել դատարաններում գտնվող բազմաթիվ ընտրագործերի առկայության պայմաններում:
Այսպիսով, միայն բողոքարկման գործընթացներում տեղ գտած զանգվածային խախտումները հաշվի առնելով, 2012թ.-ի արդյունքները իրավաչափ չեն կարող համարվել:

2. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

2012թ.-ի ԱԺ ընտրության արդյունքները ենթակա են անվավեր ճանաչման:

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»
Դիտորդական առաքելություն

 

Share |
Արխիվ
Rambler's Top100