Քաղաքական դաշտում հնարավոր է ձեւավորվի երկկուսակցական համակարգ: Մայիսի 6-ից ընտրություններից հետո նման եզրահանգման է եկել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի` այդ երկու կուսակցություններն են ՀՀԿ-ն ու գնալով ավելի մեծ հեղինակություն ձեռք բերող ԲՀԿ-ն: Ինչ վերաբերում է գործող կոալիցիայի պահպանմանը, ապա պարոն Շիրնյանը կարծում է, որ դա առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀԿ-ին.«Կունենա նախագահական ընտրությունների համար այն պլատֆորմը, որ մնացածն էլ հաշիվ էլ չի լինի»
Ընտրական գործընթացներում որպես դրական քայլ Լեւոն Շիրինյանը համարում է ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան.«Աղետ կլիներ, եթե չանցնեին: Ընդդիմության կորիզը տեսնում եմ ՀԱԿ-ի մեջ»
Բացի ՀՀ խորհրդարանի ընտրուտյուններից քաղաքագետն այսօր անդրադարձավ նաեւ մայիս 6-ին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահի ընտրություններին: Քաղաքագետն այն քան էլ ոգեւորված չէ, որ Ֆրանսիայի նախագահ դարձավ Ֆրանսուա Օլանդը;
«Կարծում եմ` շատ ավելի լավ կլիներ, եթե Սարկոզին մնար, նահանջ կարող է լինել, բայց սա ենթադրություն եմ ասում»,- նկատեց նա։

