«Քանի որ ՀԱԿ-ն ունի մանդատները վերցնելու եւ խորհրդարան մտնելու որոշում, ապա կարծում եմ այդ հարցը ավելորդ է»,-«Ա1+»-ի հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատն ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Առհասարակ, նա կարծում է, որ այս թեմային ճիշտ կլինի անդրադառնալ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:
Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը հրաժարվեց իր մանդատից, իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ա1+»-ի տեղեկություններով առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգա, որի բովանդակությունն ամեն դեպքում խորհրդարան մտնել-չմտնելու հետ է կապված:

