Թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանն այսօր ամփոփել է վերահաշվակի արդյունքները։ 15 ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու դիմումը ներկայացրել էին անկուսակցական Ռոբերտ Մասումյանի վստահված անձինք։
«Խաչատրյան Լյովայինը նախնականը եղել է 14 923, Մասումյան Ռոբերտինը՝ 13 779։ Վերահաշվարկի հիման վրա դարձել է 15 186 Խաչատրյան Լյովայինը, իսկ Մասումյան Ռոբերտինը՝ 13 777», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է հանձնաժողովի նախագահը։
Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, իսկ անկուսակցական Ռոբերտ Մասումյանին սատարում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը։

