Թափանցիկ լցոնում թափանցիկ քվեատուփերում

18:10 | Մայիս 07, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2003-ի մայիսի 25-ին կայացած 3-րդ գումարման ԱԺ ընտրություններն առաջինն էին, որ անցկացվեցին թափանցիկ քվեատուփերով:

Սակայն, այս ընտրությունն առաջինն էր, բարեբախտաբար, նաեւ միակը, երբ քվեարկության օրը սպանության դեպք արձանագրվեց: Արարատի մարզի Շահումյան գյուղում արձակված հրազենային կրակոցներից մեկ քաղաքացի մահացավ, երեքը ստացան մարմնական վնասվածքներ: Ընտրախախտումների վերաբերյալ բազում հայտարարություններ եղան:

Սպառնալիքներ էին եղել վստահված անձանց, լրագրողների ու անգամ` միջազգային դիտորդների նկատմամբ: Եղան արձանագրությունների կեղծման, քվեաթերթիկների լցոնման փաստեր, ինչը հիմք տվեց ընդդիմադիր թեկնածուներին եւ քաղաքական ուժերին հայտարարելու, որ ԿԸՀ-ն ուղղակի զբաղվել է թվանկարչությամբ:

Ամենակասկածելի փաստը, որ արձանագրվեց ընտրության օրը, քվեարկությանը մասնակցածների պաշտոնական թվի էական աճն է քվեարկության վերջին կես ժամում` պաշտոնապես այդ կես ժամում քվեարկել է ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8տոկոսը, ինչին դժվար էր հավատալը, եթե հաշվի առնենք, որ դրան նախորդող 11 ու կես ժամում քվեարկել էր 41 տոկոսը: Այս ընտրության նորահայտ հաջողակը գործարար Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատավորական կուսակցությունն էր:

Մնացածը տեսաֆիլմում

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100