Եվրոպացի դիտորդները Հայաստանի ընտրությունները չճանաչեցին միջազգային չափանիշներին համապատասխան։
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանսուա Քսավիե դե Դոնեան ասաց. «Եվ ընտրարշավի եւ քվեարկության օրը դիտորդները այդուհանդերձ նկատեցին խախտումներ եւ հայկական օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների առջեւ»։
Պարոն Դը Դոնեան ընդհանուր առմամբ ընտրությունները բնութագրեց թրթռուն եւ խաղաղ, սակայն նկատել է թերություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները. «Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է բաժանում, դա չի կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա»։
Ըստ նրա, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը դեռ պետք է դիտարկի փաստերը, թե ինչպես ուսուցիչներն ու դպրոցները ներգրավվեցին թեկնածուների քարոզարշավների մեջ։ Կարճաժամկետ առաքելության ղեկավարն ասում է, որ շատ լավատեսորեն էին տրամադրված մեր ընտրությունների հանդեպ
«Օրենքն արգելում է կուսակցությունների հետ առնչվող կազմակերպություններին ընտրարշավի ընթացքում ընտրողներին, քվեարկողներին բնամթերքով նվիրատվություններ անել, բայց դատարաններն աչք էին թեքում այն պարագայում երբ խոշոր նվիրատվություններ էին արվում երկրով մեկ»,- ասաց նա։
Առաքելության ղեկավարը մտահոգիչ է համարում փաստը, որ քաղաքական կազմակերպությունները եւ թեկնածուները կարող են ճնշումներ բանեցնել ընտրողների կամքի վրա, մինչդեռ ընտրական օրենսգիրքն այնքան լավն է՝ կարելի էր խուսափել այդպիսի երեւույթներից։
«Բայց այս մրցարշավում որոշ շահագրգիռ կողմեր չափից հաճախ ձախողում էին համապատասխանությունը օրենքի պահանջներին, իսկ ընտրական հանձնաժողովները դրանք չէին նկատում»,- հայտնեց նա։
Ի դեպ, երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան տեղեկացրեց, որ իր ղեկավարած առաքելությունը կհետեւի հետընտրական զարգացումներին՝ հասկանալու համար, արդյոք իշխանությունները կարձագանքեն միջազգային դիտորդների արձանագրած խոշորածավալ խախտումներին։

