37 հայցադիմում

17:34 | Մայիս 07, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում։

Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից ՀՀ վարչական դատարանում 06.05.2012 թվականի ժամը 20։00-ի դրությամբ մուտքագրվել է 17 հայցադիմում, որոնցից 8-ի ընդունումը մերժվել է, 3-ը վերադարձվել են, իսկ մնացած 6-ն ընդունվել են վարույթ, որոնցով կայացվել են համապատասխան դատական ակտեր։

Մնացած 20 հայցադիմումները ստացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում։
Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ավելի մանրասմասն այստեղ

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100