Իսրայելի կառավարությունն այսօր՝ մայիսի 7-ին հաստատել է Կնեսեթը (խորհրդարանը) ցրելու և սեպտեմբերի 4-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի օգնական Ալեքս Սելսկու հայտարարությունը։
Ավելի վաղ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը հայտարարել էր, թե հույս ունի որ Կնեսեթը կընդունի ինքնալուծարման օրինագիծը, որը ամենաուշը մայիսի 8-ին քննարկման կդրվի խորհրդարանում և միանգամից 3 ընթերցմամբ կհաստատվի՝ շրջանցելով կանոնակարգով հաստատված ընդմիջումները։

