Վերադարձրեց ընտրակաշառքը. «Բգներիդ կանգնի»

19:00 | Մայիս 07, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթաշենի բնակիչներից մեկը վերադարձրել է ընտրակաշառքը։ Թիվ 05/04 ընտրատեղամասի հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ծրարներից մեկից դուրս է եկել 10.000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել՝ «բգներիդ կանգնի»:

Այս մասին www.hra.am -ին պատմել է թիվ 05/04 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Կարինե Ղազարյանը: Քանի որ թիվ 05/04 ընտրատեղամասը գտնվել է մանկապարտեզում, Կ. Ղազարյանի խոսքերով՝ այդ գումարով մանկապարտեզի երեխաների համար ինչ-որ բան կգնեն, իսկ թե կոնկրետ ինչ՝ կորոշեն վաղը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100