Արամ Մանուկյանը ասուլիս կտա

18:35 | Մայիս 07, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2012թ. մայիսի 11-12-ին Երեւանում Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների կուսակցության՝ ELDR տարեկան խորհրդի նիստը, որին կմասնակցեն եվրոպական 37 երկրների 55 կուսակցությունների պատվիրակներ:

Մայիսի 11-ին տեղի կունենա «Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների» կուսակցության նախագահ Սըր, Լորդ Գրահամ Ուոթսոնի / Sir Graham Watson/ եւ Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի մամուլի ասուլիսը:

Սըր. Լորդ Գրահամ Ուոթսոնն ու Արամ Մանուկյանը կանդրադառնան ELDR խորհրդի նիստի աշխատանքներին, ԵՄ-Հայաստան հարաբերություններին, մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքներին:

Այս մասին հայտնում է ՀՀՇ մամլո ծառայությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100