Ի՞նչ են բաժանում

21:49 | Մայիս 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերությունը 2012թ. մայիսի 6-ին` ժամը 20:00-ին, ցուցադրել է տեսանյութ` համաձայն որի Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուր»-ի անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ հավաքված են քաղաքացիներ եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:

Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է մարզի ոստիկանության քննչական բաժնին նյութեր նախապատրաստել:

Գլխավոր դատախազությունը արդյունքների մասին կհայտնի լրացուցիչ:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100