Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը Նոր Նորքի 2/08 ընտրատեղամասից, այստեղ ավարտվեց համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկը։
Հաղթել է ԲՀԿ-ն՝ 462 թերթիկ։ ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր 351, ՀԱԿ-ի՝ 113 հոգի։ Ժառանգությունը ստացել է 80, ՀՅԴ-ն՝ 66, ՕԵԿ-ը՝ 21. Կոմկուսը՝ 8. Դեմկուսը՝ 8, Միավորված հայերը՝ 2 քվե։
Ի դեպ, հանձնաժողովում կատակում են, թե ԲՀԿ ընտրողներին բերել Իկառուսներով, իսկ ՀՀԿ-ն՝ Գազելներով։ Քիչ չեն նաեւ անվավեր քվեաթերթիկները։
Այստեղ քվեարկել է 1170 ընտրող։
Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է մնացած ընտրատեղամասերում։

