Անհետացան մինչեւ տեղամասը լքելը

11:08 | Մայիս 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացու անձնագրում քվեարկությունը հաստատող կնիքները հիասթափեցրին նաեւ Ավան համայնքի թիվ 1/19 ընտրատարածքի ընտրողների: Ընտրության մասնակցած մի քանի քաղաքացիների անձնագրերից այն անհետացավ, մինչ նրանք կհեռանային ընտրական տեղամասից:

Քաղաքացիների բողոքներից հետո հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մանվելյանը զանգահարեց թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ հարցրեց, թե ի՞նչ անի: Նա հրահանգ ստացավ, մի կողմ դնել օգտագործած կնիքը, որը պետք է ընտրողի անձնագրում մնար 12 ժամ եւ օգտագործել, սովորական թանաքով կնիք:

«Մենք արդեն սովորական թանաքով կնիքներ ենք օգտագործում, որոնք ընտրողի անձնագրից չեն անհետանա: Մինչ այդ ընդամենը երկու քաղաքացու անձնագրից էին անհետացել այդ կնիքները, որը վերականգնեցինք»,- «Ա1+»-ին ասաց Ավան համայնքի թիվ 1/19 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մանվելյանը: Ի դեպ, այս տեղամասում ընտրության ողջ ընթացքը տեսագրվում է «Կենտրոն» հեռուստանկերության օպերատորի կողմից:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100