Կենտրոնում հաղթում է «Ժառանգությունը»

23:50 | Մայիս 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժուռնալիստների տանը տեղակայված 10/24 ընտրատարածքում վերջին ընտրողը ներկայացավ ժամը 19 .58 րոպեին և քվեարկեց:

Նրա գնալուց անմիջապես հետո փակվեցին դռները և սկսվեց հաշվառման գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Մկրտչյանից և հանձնաժողովի 7 անդամներից բացի տեղում էին վստահված անձինք և դիտորդներ՝ հասարակական կազմակերպություններից:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը դժգոհ էր օրվա ընթացքում ընտրողների կուտակումներից, ՀԱԿ-ի վստահված անձը նույնպես դժգոհեց, սակայն կրքերը կարծես հանդարտվեցին և հաշվարկն ընթացավ։

Հաշվարկը շարունակվում է, ժամը 22 ։ 45-ի դրությամբ այս տեղամասում հաղթում էր «Ժառանգությունը»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100