Դիվանագիտական քվեարկությունն ամփոփվեց

22:55 | Մայիս 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

238 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 195 մարդ: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:

ԲՀԿ օգտին քվեարկել է 2, «Ժառանգությանը»` 5, ՀԱԿ` 2, ՀՅԴ` 6, ՀԴԿ` 1, Կոմունիստական կուսակցությունը և ՕԵԿ-ը` 0, ՀՀԿ` 174, «Միավորված հայեր»` 1:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը` սկսվում է 27.04.2012թ-ից` Երևանի ժամանակով ժամը 08.00-ից և ավարտվում է 01.05.2012թ.` Երևանի ժամանակով ժամը 20.00-ին:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100