Ծեծկռտուք Ալափարսում

20:53 | Մայիս 05, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

"Ա1+"-ի տեղեկություններով` այսօր միջադեպ է տեղի ունեցել Կոտայքի Ալափարս գյուղում; Ըստ մեր աղբյուրի` ծեծկռտուքի մասնակիցները եղել են ՀՀԿ եւ ԲՀԿ համակիրները, որի արդյունքում ԲՀԿ անդամ 50-ամյա Մելիք Առաքելյանին տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց;

Այս տեղեկությունը հաստատեց ոստիկանության մամլո ծառայությունը, սակայն հայտարարելով, որ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա է եղել; 

ԲՀԿ-ից ճշտել չհաջողվեց:

Share |
Արխիվ
Rambler's Top100