Շտաբը երեք ժամը մեկ հաշվարկ է անելու

15:49 | Մայիս 04, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ կգան ընտրությունների, որովհետեւ ըստ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, նրանց մեջ հավատ է արթնացրել միասնական շտաբի գործունեության հանդեպ։

Բոլորը հասկանում են, որ եթե բոլոր ընտրատեղամասերում ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ ներկայացւցիչները համագործակցեն, ապա հնարավոր կլինի բռնել ընտրակեղծարարների ձեռքը

«Մասնավորապես, հնարավոր կլինի այնպես անել, որ հաշվարկը ճիշտ լինի, տրցակները չփոխարինեն մեկից մյուսը, լցոնումներ չլինեն, բաց քվեարկություն չլինի»,-ասել է նա։

Շտաբը արդեն կոնկրետացրել է, թե հատկապես ինչ ուղղություններով է աշխատելու։ Առաջին, ԲՀԿ-ն, ՀԱԿ, ՀՅԴ-ն արդեն ցուցում են տվել իրենց տեղական կաոռւյցներին, վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին, որ համագործակցեն։

Գրեթե բոլոր տեղամասերում, ըստ Լեւոն Զուրաբյանի, երեք քաղաքական ուժերը կունենան 5-6 հոգի։ Երկրորդ, նրանք պայմանավորվել ենք, որ կստեղծվեն համատեղ մոբիլ խմբեր, «Այդ մոբիլ խմբերի նպատակը լինելու է արձագանքել խախտումների մասին աղաղակող տեղեկություններին, անմիջապես հայտնվել տեղում ուսումնասիրելու համար կոնկրետ խախտումը, ինչպես նաեւ փորձել վերացնել դա»։

Երրորդ ուղղությունը, ըստ Լեւոն Զուրաբյանի այն է, որ շտաբը վարելու է միասնական ռեգիստր, այսինքն, ունենալու է իր ընտրացուցակը, քանի որ շտաբը Սահմանադրական Դատարանի վաղվա վճիռի հետ մեծ հույսեր չի կապում . «Մեր ներկայացուցիչները բոլոր ընտրատեղամասերում ցուցում կունենան, որ ընտրացուցակում հստակ նշեն, թե ով է եկել քվեարկության, այսինքն, մենք ունենանք մեր ալտերնատիվ հաշվարկը՝ կոնկրետ անուն ազգանուն, թե ով է եկել ընտրատեղամաս»։

Հետագայում շտաբի ներկայացուցիչները ստուգելու են, թե ով է եկել եւ ապօրինաբար քվեարկել գոյություն չունեցող ընտրողի եւ Հայաստանից բացակայողի փոխարեն։ Պարոն Զուրաբյանն ասում է, որ հասնելու են նրան, որ ապօրինություն գործողները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Համագործակցության չորրորդ ուղղությունը ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով այն է, որ իրականացվելու է քվեարկության մասնակիցների ալտերնատիվ հաշվարկ. «Երեք ժամը մեկ մենք շտաբը կունենա իր ալտերնատիվ հաշվարկը, թե ինչքան մարդ է մասնակցել ընտրություններին»։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100