ՀՀԿ նախընտրական համերգից հետո, որի ժամանակ արտակարգ պատահար էր տեղի ունեցել, ոստիկանության աշխատակիցները եկել էին Հանրապետության հրապարակ։ Այս պահին դեռ նրանք այնտեղ են, տեղզննություն է իրականացվում։
Նրանք հրաժարվել են մեկնաբանություն տալ՝ ասելով, որ քննություն է ընթանում։
Հիշեցնենք,որ ժամը 19.30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եւ շտապօգնության հերթապահ մասերը:

