Տեր-Պետրոսյանը Քոչարյանին գիշատիչ անվանեց

22:05 | Մայիս 03, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց երթը վերջնակետում վերածվեց չհայտարարված միտինգի։

Երթի մասնակիցները, անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով, վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ այսօր երկրորդ անգամ ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին՝ համարելով, որ նա քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին։

«Ընտրություններից երեք օր առաջ նման բովանդակությամբ հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանը կոչ արեց այս ամենից չոգեւորվել, քանզի. « Նախընտրական քարոզչության ընթացքում մեկուսացած եւ ամենքի կողմից մոռացված գիշատիչը չէր կարող իր մաղձը չթափել»։

Նա կարծում է, որ այս ամենը վկայում է , որ գործող ռեժիմը ներսից փտած է եւ շատ շուտով հոշոտելու ինքն իրեն։

«Պայքարի վերջը մայիսի վեցն է»,- հայտարարեց նա։
Ազատության հրապարկում ռոք է հնչում։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100