Վարժեցրած շներ՝ Սարգսյանի այցից առաջ

13:58 | Մայիս 01, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ «Երեւաննախագծի» շենքում գտնվող ՀՀԿ Կենտրոն տարածքային գրասենյակ այցելեց Սերժ Սարգսյանը:

Մինչ նրա գալը` շուրջ 2 ժամ շենքում մաքրման աշխատանքներ էին կատարվում, իսկ ապա` հատուկ վարժեցրած շների միջոցով ամբողջ շենքը ստուգվեց: ՀՀԿ գրասենյակ ժամանեցին ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը, թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած Գարեգին Նուշիկյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ գրասենյակի ղեկավար, թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Ռուբեն Սադոյանի՝ Սերժ Սարգսյանն այցելել է շտաբի աշխատանքների ծանոթանալու եւ հանդիպելու գրասենյակի ներկայացուցիչներին։

Share |
Արխիվ
Rambler's Top100