Հարվածել են դիտորդի դեմքին

20:28 | Ապրիլ 30, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մոտ մեկ ժամ առաջ Շենգավիթ համայնքում խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներին, որոնք փորձել են Սեդրակ Սարգսյան փողոցում ՀԱԿ-ի բուկլետներ բաժանել: Այս մասին «Ա1+»-ի հայտնեց Արման Վեզիրյանը, ով նույնպես Ս.Սարգսյան փողոցում է եղել:

«Մեր բուկլետ բաժանող 18-ամյա տղային մոտեցավ նույն փողոցի մոտ 45 տարեկան տղամարդ և սկսեց հարցնել, թե ով է թողել այստեղ նման բան անել և հայհոյեց: Ես որպես դիտորդ էի այնտեղ, մոտեցա, որ ասեմ նորմալ խոսեք ու այդ պահին հարված ստացա իմ դեմքին: Հիմա իմ աչքն ուռած է»,-«Ա1+»-ին ասաց « Հելսինկյան ասոցիացիա» ներկայացուցիչ Արման Վեզիրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ զանգահարել է Ոստիկանության թեժ գիծ և սպասում է նրանց արձագանքին:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100