«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Նորքի զանգվածում այսօր այսպես ներկայացրեց թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանին:
Թեկնածուին ներկայացնելու համար մեծ ջանքեր չպահանջվեց. հանդիպմանը ներկա Նոր Նորքի բնակիչները վստահեցրին, թե ծանոթ են Ստեփան Սաֆարյանի խորհրդարանական գործունեությանը: Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաեւ Ստեփան Սաֆարյանի համագյուղացիները, որոնք ներկայումս ապրում են Նոր- Նորքի զանգվածում և նրա ընտրողն են: Ստեփան Սաֆարյանը ծնունդով Նոյեմբերյանից է։
Ստեփան Սաֆարյանն այսօր ներկայացրեց իր անելիքները՝ պատգամավոր դառնալու դեպքում. «Մենք ապահովելու ենք արժանապատիվ կյանք, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանք» ։
Իր ծրագրերը իրականություն դարձնելու համար պատգամավորի թեկնածուն դիմեց ընտրողներին:

