«Ինքնասպանության աճ՝ 40 անգամ»

15:07 | Ապրիլ 28, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանին պետք է դատել նախընտրական խոստումները չկատարելու համար,- ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը։

«Ես ձեզ խոսք եմ տալիս, պառլամենտում երբ որ մենք կվերցնենք իշխանությունը, առաջին օրենքը կլինի մի հատ օրենք ընդունել քրեական, որ դատենք նրան»,- ասաց նա

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Կապանում իր ընտրողներին ներկայացնում էր գործող նախագահի նախընտրական խոստումները, մի բան սակայն ինքը չի խոստացել, բայց արդյունքներ կան. «Մենք ունենք ինքնասպանության աճ 40 անգամ»։

Հրանտ Բագրատյանը լսել անգամ չի ուզում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը վերցրեց համաշխարհային ճգնաժամի տարում.«Տնտեսական ճգնաժամն աշխարհում եղել ա մի տարի, մնացած տարիներին ճգնաժամն իրանց գլխում ա, հոգու մեջ ա»։

Վիճակը շտկելու համար, ըստ պարոն Բագրատյանի, ոչինչ պետք չէ անել՝ ընդամենը գանձել բյուջեն, այսինքն, ստվերից հանել հարկերը՝ եւ պետական բյուջեն 2,5 միլիարդ դոլարից անմիջապես կդառնա 4 միլիարդ դոլար։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100