Թույլ չեն տվել Տեր-Պետրոսյանին Մեղրի գնալ

13:11 | Ապրիլ 27, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մեղրիի ընտրողների հանդիպմանը չի մասնակցել։

Երեկ ՀԱԿ առաջնորդը գիշերել է Կապանում եւ ունեցել է ճնշման լուրջ խնդիրներ։ Բժիշկները նրան խորհուրդ չեն տվել անցնել Մեղրիի լեռնանցքը, եւ նա այս պահին վերադառնում է Երեւան։ Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցել նաեւ ապրիլքսանչորսյան երթին։

Իսկ Մեղրիում հանրահավաքն այս պահին շարունակվում է։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100