Բեն Լադենի «ստվեր»-ը դեռ վախեցնում է

13:31 | Ապրիլ 27, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան հատուկ ծառայությունները թիվ 1 ահաբեկչի՝ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման տարելիցի կապակցությամբ հրահանգ են ստացել առավել զգոն լինել, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյն Կարնին նշել է, որ ԱՄՆ -ը առայժմ տվյալներ չունի այն մասին , թե Բեն Լադենի տարելիցի օրը ահաբեկչական գործողություն ծրագրված է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Ուսամա Բեն Լադենը սպանվել է 2011-ի մայիսի 2-ին, Պակիստանի մայրաքաղաք՝ Իսլամաբադից 25 կմ հեռու գնվող՝ Աբութաբաթի իր կալվածքում։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100