Նիկոլ Փաշինյան.«ՀՀԿ-ից մնալու են բաժանած ձվերը»

14:52 | Ապրիլ 26, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայիսի վեցին քվեատուփերը պետք է բացվեն եւ մարդիկ տեսնեն, որ ՀՀԿ-ից մնացել են այն ձվերը, որոնք իրանք բաժանել են»,-եղեգնաձորցիներին այսօր վստահեցրեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: Եղեգնաձորը ՀԱԿ-ի այսօրվա նախընտրական հանդիպումների առաջին վայրն էր:

Պարոն Փաշինյանը տեղացիներին վստահեցրեց, որ աղքատ երկրում իշխանությունը նույնպես պետք է աղքատ լինի: Իսկ Հայաստանն, ըստ նրա, աղքատ չէ: «Եվ դրա վկայությունը Սերժ Սարգսյանի եղբայրն է, որն ընդամենը մի քանի տարում ՊԱԶ-ի շոֆերից դարձել է միլիոնատեր:

Եթե Հայաստանը աղքատ է, ուրեմն առաջին հերթին պետք է աղքատ լինեն պաշտոնյաները: Տիգրան Սարգսյանը քյաշ փողով միլիոն դոլար ունի: Էդ մարդը մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրան միլիոն դոլար որտեղի՞ց: Էդ հարցերին նրանք կպատասխանեն դատարանում, իրենք նստեն, մենք հարցեր տանք»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100