Ա. Վարդանյան. «Հանգստացեք»

11:05 | Ապրիլ 26, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արտաշատում երեկ երեկայան կայացած միտինգում Աղվան Վարդանյանը դիմել է «իրենց չհասկացողների տեղ դրածներին»

«Ներքեւում համատարած 10.000 դրամ ընտրակաշառքի խոստում ու բաժանում է: Մարզպետները, գյուղապետերը, իրավապահները մարդկանց կանչում են, վախեցնում, ստիպում աշխատել իշխանության համար: Իշխանություն ասելով՝ ես նկատի ունեմ գործող կոալիցիան: Ցուցակներ են կազմում, անձնագրերի պատճեներ հավաքում, ասում են՝ քեզ, քո բարեկամին գործից կազատենք, կդատենք: Անհնազանդներին հարկային ու ոստիկանություն են կանչում, գույքահարկ ու վարձավճար են զեղչում:

Իշխանության մեծամասնական թեկնածուներ կան (նաեւ ա՛յս մարզում), որ կարծում են՝ իրենց ամեն ինչ թույլատրելի է՝ մուտիլովկաներ, շանտաժ են անում, լուրջ, կայացած պետական մարդկանց փեշերից են կախվում, օգնություն խնդրում, ստորանում նրանց առաջ, իսկ հասարակ մարդկանց իրենք են ստորացնում ու վախեցնում:

Հանգստացե՛ք:

Հանրապետության նախագահի խոսքերը ձեզ չե՞ն վերաբերվում: Թե՞ նորից ուզում եք մեր երկիրը ցնցումների մեջ գցել, արտաքին ուժերի ճնշումների դուռ բացել: Թե՞ մտածում եք՝ ինչքան երկիրը թույլ լինի, էնքան ձեր գործերը աջ կգնան:

Սա ձեր անձնական ընտրությունը չէ: Սա համապետական ընտրություն է: Որոշվելու է, թե հաջորդ 5 տարին որ ուժերն են կառավարելու մեր երկիրը, Հայաստանը ինչ ուղղությամբ է շարժվելու»,-ասել է նա։

Նա նաեւ շեշտել է. «Մենք թշնամի չունենք, չենք փնտրում, բայց կպատժենք մեր ժողովրդի մեջ թշնամանք ու ատելություն սերմանողներին, հայ մարդուն սպառնացողներին»։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100