Հայաստանը նախընտրական թոհուբոհի մեջ է: Երկիրը գլորում է քարոզչական երկրորդ շաբաթը: տեսնենք, թե ինչպիսի՞ն են եղել նախորդ չորս գումարումների Ազգային Ժողովների քարոզչական առաջին երկու շաբաթների առօրյան:
1995 թվականի հուլիսի 5-ի ընտրությունները մեկնարկեցին ընդամենը 3 ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքով: 13 կուսակցություն եւ մոտ հազար թեկնածու պայքարում էին խորհրդարանի 190 տեղի համար:
1999-ի ԱԺ ընտրություններից մեկ տարի առաջ երկրում տեղի էր ունեցել իշխանափոխություն: Նախագահի պաշտոնից հեռացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա թիմակից Վանո Սիրադեղյանը 1999-ի մայիսին քննչական մարմինների ուշադրության կենտրոնում էր, սակայն ԱԺ պատգամավոր էր եւ անձեռնմխելի: Նոր խորհրդարանում պատգամավորների թիվը պետք է պակասի 59-ով: 131 տեղանոց ԱԺ-ի աթոռները բաշխվելու էին 75 մեծամասնական եւ 56 համասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների միջեւ: Ընտրարշավի հենց սկզբում անհայտ անձինք ծեծի ենթարկեցին պատգամավորության թեկնածու Շանթ Հարությունյանին:
2003-ի մայիսի 25-ին ձեւավորվելիք խորհրդարանի համար քաղաքական 21 ուժ եւ հարյուրավոր թեկնածուներ պայքարում էին արդեն 75 համամասնական եւ 56 մեծամասնական տեղերի համար: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:
2007-ին գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, ասպարեզ է գալիս ԲՀԿ կուսակցությունը: Մամուլը գրում է, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանն է: Ընդդիմությունն առավել խայտաբղետ է, ոչ միասնական, սակայն համոզված է, որ արդար ընտրությունների դեպքում կվերցնի խորհրդարանական տեղերի մեծամասնությունը: 4-րդ գումարման Ազգային Ժողովում պայքարն արդեն ընթանում է 41 մեծամասնական եւ 90 համամասնական տեղերի համար:
Մնացած տեսանյութում

